Գալուստ Սահակյանը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյան, արխիվ

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 6-ից 8-ը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան:

Խորհրդարանի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Վրաստանի նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի և կաթողիկոսի հետ: