Բրազիլիայում այսօր նախագահական ընտրություններ են

Բրազիլիայում այսօր ձայնի իրավունք ունեցող մոտ 140 մլն քաղաքացիներ կընտրեն այդ երկրի նոր նախագահին:

Ըստ վերլուծաբանների՝ նախագահի պաշտոնին հավակնող 11 թեկնածուներից միայն երեքն ունեն հաղթանակի համար պայքարելու շանսեր:

Փորձագետները չեն բացառում երկրորդ փուլի անցկացումը: Ըստ հասարակական կարծիքի հարցումների՝ հաղթանակի հիմնական հավակնորդը գործող նախագահ Դիլմա Ռուսեֆն է: