Դոնեցկում իրավիճակը շարունակում է լարված մնալ

Դոնեցկում իրավիճակը շարունակում է լարված մնալ. անցած գիշեր հրետանային ռմբակոծության հետևանքով հրդեհվել և ավերվել են բնակելի շինություններ: Զոհվել է 1 խաղաղ բնակիչ:

Քաղաքային խորհրդի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ առավոտյան հնչել են կրակոցներ, որոնք պարբերաբար լսվում են շատ թաղամասերում նաև օրվա ընթացքում: