Նոր նշանակումներ Ոստիկանության ղեկավարությունում

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գագիկ Համբարձումյանը նշանակվել է Ոստիկանության պետի տեղակալ՝ ազատվելով Ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետի պաշտոնից:

Նույն օրը Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վարդան Եղիազարյանին Ոստիկանության պետի տեղակալ նշանակելու մասին:

Հրամանագրերը հրապարակված են Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում: