Հոկտեմբերի 10-ին Մինսկում կայանալիք նիստերի օրակարգը ձևավորված է

Ղազախստան - Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ մայիսի 29-ին Աստանայում կայացած նիստի մասնակիցները

Արդեն ձևավորվել է հոկտեմբերի 10-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերի օրակարգը: Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին զեկուցել են երկրի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ Սերգեյ Ռումասը: