27.5 մլն դրամ՝ մասնագիտական ուսուցում անցնող գործազուրկների կրթաթոշակներին

Հայաստանի Կառավարության նիստ, արխիվ

Մասնագիտական ուսուցման կազմակերպման նպատակով Կառավարությունը այսօր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացրեց մոտ 27.5 միլիոն դրամ (մոտ 67 հազար դոլար)՝ ուսուցման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում գործազուրկներին և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, աշխատանք փնտրող անձանց կրթաթոշակ տրամադրելու համար։