Թուրքիայում պատգամավորի թեկնածության տարիքային շեմը կարող է հասցվել 18 տարեկանի

Թուրքիայում պատգամավորի թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ տարիքային շեմը առաջիկայում կարող է իջեցվել 25-ից մինչև 18 տարեկանի:

Այդ մասին այսօր հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն` տեղեկացնելով, որ շուտով համապատասխան օրինագիծը կներկայացվի խորհրդարանի քննարկմանը: