Պուտինը զգուշացնում է՝ ԵՄ-Ուկրաինա համաձայնագրի ուժի մեջ մտնելը հետևանքներ կունենա

Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուիլ Բարոզուն ստացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նամակը, տեղեկացնում է Եվրահանձնաժողովի մամուլի խոսնակը:

Նամակում Ռուսաստանի նախագահը զգուշացնում է այն հետևանքների մասին, որ կծագեն, երբ ուժի մեջ մտնի Եվրամիության և Ուկրաինայի վերջերս վավերացված Ասոցացման և ազատ առևտրի համաձայնագիրը:

Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը այսօր տեղեկացրել է, որ Պուտինը նամակն ուղարկել է ինչպես Եվրամիության, այնպես էլ Ուկրաինայի առաջնորդներին:

Հիշեցնենք, որ Եվրամիության և Ուկրաինայի միջև ստորագրված և վավերացված պայմանագրի գործունեությունը սեպտեմբերին հետաձգվել է 15 ամսով: