Բաքվում է Վլադիմիր Ժիրինովսկին

Վլադիմիր Ժիրինովսկին ելույթ է ունենում Պետդումայում, արխիվ

Բաքու է ժամանել Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ, Ռուսաստանի Պետական խորհրդի անդամ, Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին, որին այսօր ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հանդիպման մասնակիցներն ընդգծել են, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են տարբեր ոլորտներում, նշել են միջխորհրդարանական համագործակցության դերը կապերի ամրապնդման գործում և երկու երկրների բարձրագույն օրենսդիր մարմինների համագործակցության ընդլայնման լավ հնարավորությունների առկայությունը: