Փաստաբանը ահազանգում է Լեյլա Յունուսին ծեծի ենթարկելու մասին

Լեյլա Յունուս, արխիվ

Ադրբեջանցի բանտարկված իրավապաշտպան Լեյլա Յունուսի փաստաբանները հայտարարել են, որ իրենց պաշտպանյալը սեպտեմբերի 23-ին ծեծի է ենթարկվել բանտապահների կողմից։

Ադրբեջանի արդարադատության նախարարությունը հերքում է այդ հաղորդագրությունը՝ պնդելով, թե Յունուսի բոլոր իրավունքները պատշաճ կերպով երաշխավորված են։