Ալասանիան ժամանում է Հայաստան

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիա

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան այսօր ժամանում է Հայաստան:

Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ մեկօրյա այցի շրջանակներում նախատեսված է Ալասանիայի հանդիպումը Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկելու են ռազմական ոլորտում երկկողմ համագործակցությունը և հետագա ծրագրերը, անդրադառնալու են նաև տարածաշրջանային անվտանգության հարցերին: