ԱՄՆ դեսպանը կարևորում է Թուրքիայում հայկական եկեղեցիների վերադարձը

Новый посол США в Турции Джон Бас

Պատասխանելով ամերիկացի սենատոր Մարք Քըրքի հարցմանը՝ Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում օրերս հաստատված Ջոն Բասը շատ կարևոր առաջնահերթություն է որակել հայկական եկեղեցիների վերադարձը՝ հաստատելով Միացյալ Նահանգների հանձնառությունը Թուրքիայում կրոնական գույքի սեփականությունը վերականգնելու հարցում: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: