Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի առթիվ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ և ՀՀ բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Բարձրաստիճան պաշտոնյաները իրենց հարգանքի տուրքն են մատուցել իրենց կյանքը հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։