Կիևն ու Դոնբասը հրադադարի ամրապնդման մասին համաձայնագիր են ստորագրել

Անցած գիշեր Մինսկում Ուկրաինայի իշխանությունների և Դոնբասի զինյալների ներկայացուցիչները հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ 9 կետից բաղկացած համաձայնագիր են ստորագրել:

Դրա համաձայն՝ երկու կողմերի դիրքերի միջև 30 կիլոմետրանոց բուֆերային գոտի է ստեղծվում: Բացի այդ՝ պաշտոնական Կիևը պարտավորվել է դադարեցնել ռազմական ավիացիայի թռիչքները Լուգանսկի և Դոնեցկի մարզերում: Ուկրաինայի իշխանությունների կողմից փաստաթղթի տակ ստորագրություն է դրել նախկին նախագահ Լեոնիդ Կուչման: