Ուկրաինան հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ»-ին

Ուկրաինան հրաժարվել է մասնակցել 2015 թվականին Վիեննայում անցկացվելիք «Եվրատեսիլ» երգի մրցույթին։

Ուկրաինայի ազգային հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ որոշումը պայմանավորված է երկրի բարդ իրավիճակով, ծախսերը խնայելու անհրաժեշտությամբ և հանրային հեռարձակման անցնելու հանգամանքով։