Ամերիկացին փորձում էր լողալով անցնել Հյուսիսային Կորեա

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջոնգ Ինը այցելում է Փհենյանի գործարաններից մեկը, արխիվ

Հարավկորեական լրատվամիջոցները հաղորդում են, որ երկրի սահմանապահները ձերբակալել ԱՄՆ-ի քաղաքացու, որը, նախնական տեղեկություններով, փորձել է գետով լողալով անցնել դեպի Հյուսիսային Կորեա։

Ձերբակալվածը քննիչներին հայտնել է, թե Հյուսիսային Կորեա անցնելու նպատակը այդ երկրի առաջնորդ Կիմ Ջոնգ Ինին հանդիպելն էր։