Խաչատուրովը Վիսբադենում համաժողովի է մասնակցում

Начальник Генштаба ВС Армении, генерал-полковник Юрий Хачатуров (архив)

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 16-17-ը Գերմանիայի Վիսբադեն քաղաքում մասնակցում է եվրոպական երկրների ցամաքային զորքերի հրամանատարների ամենամյա համաժողովին:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ միջոցառմանը, որն անցկացվում է Եվրոպայում ԱՄՆ-ի ցամաքային զորքերի շտաբի հովանու ներքո, մասնակցում է ավելի քան 40 պետության ներկայացուցիչ:

«Ցամաքային զորքեր-2020» խորագրով համաժողովը նպատակաուղղված է միջազգային ճգնաժամերին արձագանքելու հարցերում զինված ուժերի ներգրավվածության և պատրաստականության շուրջ կարծիքների փոխանակմանը` ի նպաստ փոխըմբռնման բարձրացման, համագործակցության զարգացման և տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման: