ԱՄՆ ՄԶԳ․ Քաղհասարակության կազմակերպությունները բարելավել են իրենց գործունեությունը

«Դեմ եմ» նախաձեռնության բողոքի ակցիան պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ, Երևան, մարտ, 2014թ․

Համաձայն ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքսի (ՔՀԿ ԿԻ) վերջին տվյալների, Եվրոպայի և Եվրասիայի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները բարելավել են իրենց գործունեությունը, և նրանց ճանաչումը ստիպում է կառավարությանը հաշվի նստել նրանց հետ։

Ըստ ՔՀԿ կայունության այս տարվա ցուցանիշի, 2013 թվականը նշանավորվել է նոր կամ զարգացող միտումներով՝ սկսած քաղաքացիական հասարակության՝ իր ձայնը ավելի լսելի դարձնելու պահանջի նոր ալիքից մինչև ավելի սերտ կարգավորող և քաղաքացիական հասարակության կայացմանը նպաստող նոր օրենսդրության ընդունման պահանջը:

ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ թեև քաղաքացիական հասարակության սեկտորը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու մինչ բոլոր ոլորտներում կայունության հասնելը, այդուամենայնիվ, քաղաքացիները շարունակում են ինքնակազմակերպվել՝ պահանջելով ավելի հաշվետու, թափանցիկ և արդյունավետ կառավարություն: