Անկախության համար չքվեարկելու կոչ շոտլանդացիներին

Շոտլանդիայի քարտեզը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, որ Շոտլանդիայում սեպտեմբերի 18-ին անցկացվելիք անկախության հանրաքվեն հանգեցնելու է ոչ թե առանձին ապրելու փորձի, այլ բաժանման՝ ապահարզանի:

Բրիտանական երեք հիմնական քաղաքական ուժերի առաջնորդները փաստաթուղթ են ստորագրել՝ կոչ անելով շոտլանդացիներին չքվեարկել անկախության համար:

Միաժամանակ, փաստաթղթում շեշտվում է, որ Միացյալ Թագավորության կազմում մնալու դեպքում Շոտլանդիայի խորհրդարանը կստանա զգալի մեծ լիազորություններ: