«Իսլամական պետության» հարցով կոնֆերանս Փարիզում

Իրաք - «Իսլամական պետության» զինյալը Ռաքքայի փողոցում, 29-ը հունիսի, 2014թ․

Այսօր Փարիզում մեկնարկում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարցով միջազգային կոնֆերանսը։ 26 երկրներ ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաները քննարկելու են խմբավորման դեմ պայքարելու տարբերակները։

Հանդիպմանը մասնակցելու է նաև Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին, ով նոր է վերադառնում մերձավորարևելյան շրջագայությունից, որտեղ նա «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար դաշնակիցներ էր փնտրում։