Կատալոնացիները անկախության քվեարկություն անցկացնելու իրավունք են պահանջում

Կատալոնիայի հազարավոր բնակիչներ երեկ Բարսելոնայում դուրս են եկել փողոց ՝ պահանջելով շրջանի՝ Իսպանիայից անկախացման վերաբերյալ հանրաքվե անցկացնելու իրավունք:

Ցույցը նվիրված է եղել Կատալոնիայի օրվան։ Ակցիայի մասնակիցները ծածանել են Կատալոնիայի դրոշները և շարք են կազմել V տառի տեսքով՝ այդպիսով ցույց տալով քվեարկելու իրենց ցանկությունը:

Ոստիկանության գնահատմամբ՝ երթին մասնակցել է 1,8 միլիոն մարդ