Վրաստանի վարչապետը կմեկնի Բաքու

Վաղը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Բաքու:

Ըստ Վրաստանի կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ Ղարիբաշվիլին Բաքվում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, բանակցություններ կվարի Ադրբեջանի իր պաշտոնակից Արթուր Ռասիզադեի հետ: