Մալայզիական ինքնաթիռի վթարի հետաքննության նախնական զեկույցը կհրապարակվի այսօր

Հոլանդիան այսօր հրապարակելու է Ուկրաինայի տարածքում աղետի ենթարկված Մալայզիական ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի վթարի պատճառների հետաքննության նախնական զեկույցը։

Մալայզիական «Բոինգ 777» ինքնաթիռը կործանվել էր հուլիսի 17-ին՝ Ուկրաինայի Դոնեցկի մարզում: Օդանավի 289 ուղևորներ զոհվել են: Վարկած կա, որ ինքնաթիռը խփել են ռուսամետ անջատողականները։