Գոհար Պողոսյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Գոհար Պողոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար, այս մասին տեղեկանում ենք Կառավարության կայքէջից:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը անցած շաբաթ սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: