Հռոմի պապը կայցելի Թուրքիա

Ստամբուլում հունական պատրիարքարանի հիմնադրման տարեդարձին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով առաջին անգամ Թուրքիա է ժամանում Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապը:

Նոյեմբերի 30-ին նախատեսված այցի ընթացքում Ֆրանցիսկոս պապը կհանդիպի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: