Կարմիր խաչի ներկայացուցիչները հանդիպել են գերեվարված ադրբեջանցու հետ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Ստեփանակերտում հանդիպել են սեպտեմբերի 5-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին գերեվարված 15-ամյա ադրբեջանցու հետ:

Ըստ ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության՝ ԿԽՄԿ-ի ադրբեջանական գրասենյակից տեղեկացրել են նաև, որ կազմակերպության միջոցով Ջավիդ Մամեդովը նամակ է փոխանցել հարազատներին: