ԱՄՆ պաշտպանության նախարարը ժամանել է Վրաստան

Վրաստան է ժամանել ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգելը:

«Գրուզիա Օնլայն»-ի փոխանցմամբ, Հեյգելը հանդիպում է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հետ:

Վաղը ԱՄՆ պաշտպանության քարտուղարը իր վրացի գործընկերոջ հետ կայցելի Կրցանիսի ազգային ուսումնական կենտրոն, որտեղ կհանդիպի վրացի զինվորականների և ամերիկացի ծովային հետևակայինների հետ: