Սերժ Սարգսյանը Պատվո շքանշանով է պարգևատրել Դիլիջանի դպրոցի համահիմնադրին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Դիլիջանի միջազգային դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամներ, դպրոցի հիմնադիր Ռուբեն Վարդանյանին և համահիմնադիր, բարերար Գագիկ Ադիբեկյանին:

Նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպման ժամանակ Հանրապետության նախագահը Գագիկ Ադիբեկյանին պարգևատրել է Պատվո շքանշանով՝ Հայրենիքում բարեգործական ծրագրերի իրականացման, ինչպես նաև Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարական աշխատանքներում ունեցած նշանակալի ներդրման համար: