Ֆրանսիան կասեցնում է ռազմանավի փոխանցումը Ռուսաստանին

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի գրասենյակը երեկ հաղորդագրություն է տարածվել, որտեղ ասվում է, որ Ֆրանսիան որոշել է հետաձգել Mistral դասի առաջին երկու ռազմանավերի առաքումը Ռուսաստան՝ դա պատճառաբանելով Ուկրաինայի հարցում Մոսկվայի վարած ագրեսիվ քաղաքականությամբ:

Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Յուրի Բորիսովը, արձագանքելով այս տեղեկատվությանը, հայտարարել է, որ Ֆրանսիայի որոշումը «տհաճ է», բայց «ողբերգություն չէ» և չի խանգարի Ռուսաստանի «վերազինման» ծրագրերին:

Ֆրանսիական առաջին ուղղաթիռակիր ռազմանավը պետք է Ռուսաստան ուղարկվեր հոկտեմբերին: Սակայն Ֆրանսիայի արևմտյան գործընկերները բազմիցս քննադատել են միլիարդավոր դոլարներ արժեցող այս գործարքը: