Ալագյազի հրաձգարանում սկսվել են հայ և ռուս զինվորականների համատեղ զորավարժությունները

Այսօր Ալագյազի ուսումնամարզական համալիրում սկսվել են ռուսական Հարավային զինվորական շրջանի ռազմաբազայի և Հայաստանի պաշտպանության նախարարության համատեղ գումարտակային մարտավարական զորավարժությունները:

Դրանց մասնակցում են հազար հինգ հարյուր զինվորականներ, օգտագործվում է 3 հարյուր զրահամեքենա և հատուկ զինվորական տեխնիկա: Զորավարժությունները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 7-ը:

Այս մասին հայտնում է Հարավային զինվորական շրջանի մամլո ծառայությունը: