Պակիստանցի ցուցարարները գրոհել են պետական հեռուստաընկերության շենքը

Ոստիկանները ցուցարարներին հեռացնում են Պակիստանի պետական հեռուստաընկերության շենքից։

Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆի հրաժարականը պահանջող ցուցարարները սեպտեմբերի 1-ին գրոհել են Իսլամաբադում գտնվող Պակիստանի պետական հեռուստաընկերության գլխավոր գրասենյակ։

Հաղորդվում է, որ զինվորներին ու ռազմականացված ուժերին, սակայն, հաջողվել է առանց բռնության ազատել հեռուստատեսության շենքը։

Ցուցարարներին գլխավորում են ընդդիմադիր քաղաքական գործիչ Իմրան Խանն ու հոգևորական Թահիր ուլ Քադրին։

Միացյալ Նահանգները հակակառավարական ցուցարարներին զսպվածության կոչ է արել ու հորդորել զերծ մնալ բռնություններից։