Գլենդել Հիլզի կառուցած բնակարանում հերթական փլուզումը

Your browser doesn’t support HTML5

Գյումրիի նորակառույց մուշ 2 թաղամասի 17 շենքի 25 բնակարանի 80 ամյա բնակչուհի Հրաչուհի Առաքելյանը սարսափով է հիշում օրեր առաջ տեղի ունեցածը: Գիշերը տան առաստաղի գաջե հաստ ծեփաշերտը պոկվել ու ընկել էր վերջինիս վրա: Ծեփաշերտն այնքան հաստ է եղել, որ միայանակ ծեր կինը մարմնական վնասվածքներ է ստացել: