ՄԱԿ․ Իրաքում բռնության զոհերի թիվն անցել է 1400-ից

Այս տարվա օգոստոսին Իրաքում բռնության զոհ է դարձել 1420 մարդ:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս տվյալները Բաղդադում հրապարակել են ՄԱԿ-ի ներկայացուցիչները` հավելելով, որ տվյալները չեն ներառում արևմտյան Անբարի նահանգը և այն շրջանները, որոնք վերահսկվում են «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման կողմից:

Անցած ողջ ամսվա ընթացքում Իրաքում չէին դադարում մարտերը կառավարական ուժերի և ահաբեկիչների միջև, որոնք զավթել էին ընդարձակ տարածքներ հիմնականում երկրի հյուսիսում: Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերը բազմիցս ռմբակոծել են «Իսլամական պետության» դիրքերը: