Աշխատանքային միգրանտները կարող են Ռուսաստանի պատմության թեսթ հանձնել

Սեպտեմբերի 1-ից սկսած Ռուսաստան ժամանող աշխատանքային միգրանտները կարող են Ռուսաստանի պատմության թեսթ հանձնել իրենց իսկ ցանկությամբ։

Հետագայում այդ թեստը պետք է հանձնեն պարտադիր կարգով, որպեսզի օրինական աշխատանքի թույլտվություն ստանան։

Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնողների մեծ մասը վաստակում է Ռուսաստանում։