ԼՂ դրոշը՝ ադրբեջանցի ֆուտբոլասերների զայրույթի պատճառ

Your browser doesn’t support HTML5

Սերբիայի մայրաքաղաքում Ադրբեջանի ջանքերով տեղադրված Հեյդար Ալիեւի արձանը օրերս ծածկվել էր Արցախի դրոշով, սերբական եւ ադրբեջանական ֆուտբոլային ակումբների հանդիպումից ընդամենը ժամեր առաջ: Եւ ահա ադրբեջանցի ֆուտբոլասերները արդեն Բաքվում կայանալիք պատասխան խաղից առաջ որոշել են հաշիվ պարզել սերբերի հետ: