Կալիֆորնիայի Սենատը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սենատը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը, այս մասին տեղեկացնում է «Ասբարեզ» պարբերականը։

Երեկ տեղի ունեցած նիստի ընթացքում Սենատի անդամ Մայք Գատտոյի ներկայացրած բանաձևին կողմ են քվեարկել մեծամասնությունը։ Բանաձևում ասվում է, որ Կալիֆորնիան աջակցում է Լեռնային Ղարաբաղի անկախ և ժողովրդավար ապրելու ձգտումը, Սենատը կոչ է անում նաև Միացյալ Նահանգների նախագահին և Սենատին սատարել Արցախի ինքնորոշմանը և ժողովրդավարական ճանապարհով ձեռք բերված անկախությանը։