Հավելի մրցանակի հավակնորդների թվում է ադրբեջանցի իրավապաշտպան Անար Մամմադլին

Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ավանդի համար Վացլավ Հավելի այս տարվա մրցանակի 3 հավակնորդների թվում է ադրբեջանցի իրավապաշտպան, ակտիվիստ Անար Մամմադլին։

Ընտրությունը կատարվել է 56 թեկնածուներից։ Մրցանակակիրների անունները կհրապարակվեն սեպտեմբերի 29-ին։

Նախորդ տարի մրցանակի է արժանացել բելառուս իրավապաշտպան Ալես Բելյացկին։