Գյուլ. «Հաջորդ վարչապետի ամենահավանական թեկնածուն Դավութօղլուն է»

Your browser doesn’t support HTML5

Թուրքիայի պաշտոնից հեռացող նախագահ Աբդուլա Գյուլը դարձավ ամենաբարձրաստիճան պաշտոնյան, ով չբացառեց երկրի արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութօղլույի վարչապետ նշանակվելու հեռանկարը:

Երեկ երեկոյան Անկարայում` նախագահական Չանքայա պալատում կազմակերպված հրաժեշտի ընդունելության ժամանակ, որին մասնակցում էին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, Աբդուլա Գյուլը հայտարարեց. - «Ըստ ամենայնի հաջորդ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու է հենց Ահմետ բեյը: Դուք գիտեք, որ ես էի այն մարդը, ում շնորհիվ Դավութօղլուն մուտք գործեց քաղաքական, ապա նաև պետական ասպարեզ»:

Ողջ գիտակից կյանքում դասախոսական և գիտական գործունեության մեջ ներգրավված Ահմետ Դավութօղլուն առաջին պետական պաշտոնն իրոք զբաղեցրել է 2003-ի սկզբին` Գյուլի կարճատև վարչապետության շրջանում: Այդ ժամանակ նա նշանակվել էր Թուրքիայի կառավարության ղեկավարի արտաքին քաղաքական հացերով խորհրդականի պաշտոնում: Հետագայում, երբ վարչապետի պաշտոնը ստանձնեց Ռեջեպ Թայիփ Էրդողանը, Դավութօղլուն պահպանեց այդ դիրքը` շուրջ վեց տարի` մինչև արտգործնախարար նշանակվելը, աշխատելով որպես խորհրդական:

Երեկ Անկարայում կայացած ընդունելության ժամանակ Գյուլը խոսել է նաև պաշտոնից հեռանալուց հետո իր հետագա անելիքների մասին. - «Ես կրաշումակեմ ծառայել այն կուսակցությանը, որի հիմնադիրներից մեկն եմ հանդիսանում»: