Ռուսաստանի վարչապետը սեպտեմբերին կայցելի Հայաստան

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Երևան կայցելի սեպտեմբերի 8-9-ը:

Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը «Բազե» հավաքի մասնակիցների հետ հանդիպման ընթացքում՝ նշելով, որ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել իր՝ Ռուսաստան այցելության ժամանակ: