Սպիտակ տուն․ Սիրիայի հայտարարագրած ամբողջ քիմիական զենքը ոչնչացվել է

Քիմիական զենքի արգելման կազմակերպության տեսուչը աշխատում է Սիրիայում, հոկտեմբեր, 2013թ․

Սպիտակ տունը երեկ հայտարարել է, որ ոչնչացվել է Սիրիայի հայտարարագրած ամբողջ քիմիական զենքը։

Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ 1300 մետրիկ տոննա թունաքիմիկատները ոչնչացվել են ամերիկյան նավի վրա, ինչպես նաև Ֆինլանդիայի ու Գերմանիայի համապատասխան վայրերում։