Օբամա․ Մոսուլի ամբարտակից զինյալներին դուրս մղելը կարևոր առաջընթաց է

Իրաքցի զինծառայողը Մոսուլի ամբարտակի մոտ, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե Իրաքի հյուսիսում «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» զինյալներին Մոսուլի ամբարտակից դուրս մղելը կարևոր առաջընթաց է զինյալների դեմ պայքարում։

Ելույթ ունենալով Սպիտակ տանը՝ Օբաման ասել է, որ Միացյալ Նահանգները երկարաժամկետ առաքելություն է նախաձեռնել, քանի որ իրաքցիներին սպառնացող վտանգը կարող է սպառնալ նաև ԱՄՆ-ին։

Բարաք Օբաման գլխավորելու է սեպտեմբերի 22-ին սպասվող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հատուկ նիստը, որն առնչվելու է օտարերկրյա զինյալների կողմից սպառնացող մարտահրավերներին։