«Բորուսիա»-ն նվաճեց Գերմանիայի սուպերգավաթը

«Բորուսիա»-ի ֆուտբոլիստները շնորհավորում են հերթական գոլը խփած Հենրիխ Մխիթարյանին, արխիվ

Երեկ Դորտմունդի «Բորուսիա»-ն 2:0 հաշվով հաղթեց Մյունխենի «Բավարիա»-ին և նվաճեց Գերմանիայի սուպերգավաթը:

Հանդիպմանը մեկնարկային րոպեներից մասնակցում էր «Բորուսիա»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով 23-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը: 62-րդ րոպեին Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը գլխի կատարած հարվածով կրկնապատկեց հաշիվը: