Էշթոնը հատուկ հանդիպում կանցկացնի Իրաքի, Ուկրաինայի և Գազայի հարցով

ԵՄ արտաքին քաղաքական հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոն, արխիվ

Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը մտադիր է առաջիկա օրերին արտգործնախարարների հատուկ հանդիպում կազմակերպել, որը նվիրված կլինի Իրաքի, Ուկրաինայի և Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձություններին:

Այս մասին հայտնում է «Ռոյթերզ» գործակալությունը: