Ռուսաստանը փորձում է վերացնել կախվածությունը Արևմուտքից ներկրվող մթերքից

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդև, արխիվ

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ֆերմերներին կոչ է արել բարձրացնել գյուղմթերքների որակը՝ դարձնելով երկրի գյուղատնտեսությունը ինքնաբավ․ այսպիսով Ռուսաստանն այլևս կախվածություն չի ունենա Արևմուտքից ներկրվող սննդամթերքից:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը էմբարգո է կիրառել Արևմուտքից ներկրվող սննդամթերքի նկատմամբ:

Մեդվեդևը նաև երիտասարդությանը խորհուրդ է տվել կրել միայն ռուսական դրոշով ու խորհրդանիշներով հագուստներ: