Ռուսական օգնության ավտոշարասյունը մեկնեց Ուկրաինա

Ռուսաստան - Մոսկվայում մարդասիրական օգնություն է հանգանակվում Ուկրաինայից փախստականների համար, 25-ը հուլիսի, 2014թ․

Ուկրաինայի հարավ-արևելքի բնակիչներին ուղղված Ռուսաստանի մարդասիրական օգնության ավտոշարասյունն այսօր շարժվել է դեպի Ուկրաինա։

Մոսկովյան շրջանի ղեկավարության տվյալներով, օգնությունը ներառում է 2 հազար տոննա մարդասիրական բեռներ՝ դեղամիջոցներ, ջուր, քնապարկեր, որոնք հատկացրել են մոսկվաբնակները և տարածաշրջանի բնակչությունը։ Ավտոշարասյունը բաղկացած է 280 բեռնատարից։

Ավելի վաղ Ռուսաստանը հայտնել է, թե այս օգնության հատկացումը համաձայնեցված է, մինչդեռ դեռևս ոչ Եվրամիությունը, ոչ Ուկրաինայի իշխանությունները, ոչ էլ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն այս տեղեկությունը չեն հաստատել։