Վախճանվել է Մետաքսեն

Մետաքսե

Կիրակի օրը, կյանքի 88-րդ տարում վախճանվել է բանաստեղծուհի, թարգմանչուհի, Մովսես Խորենացու մեդալակիր, Հայաստանի գրողների միության անդամ Մետաքսեն (Մետաքսե Պողոսյան), տեղեկացնում է Մշակույթի նախարարությունը:

Հաղորդագրության համաձայն՝ Մետաքսեի մահվան կապակցությամբ Հայաստանի վարչապետի որոշմամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով: