Անկարան իր աջակցությունն է հայտնել Բաքվին

Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի գործընկերոջ հետ և ընդգծել, որ Անկարան մշտապես աջակցելու է Ադրբեջանին, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:

Ահմետ Դավութօղլուն պնդել է, թե հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածությունը ուկրաինական իրադարձությունների ազդեցությունն է Հարավային Կովկասի վրա: