Ռուսաստանը երեք տարվա բնակության իրավունք տվեց Սնոուդենին

Էդուարդ Սնոուդենը հարցազրույց է տալիս NBC-ին, արխիվ

Ռուսաստանը երեք տարվա բնակության իրավունք է տվել ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության և Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենին:

Ուղիղ մեկ տարի առաջ Սնոուդենը ժամանավոր ապաստան էր խնդրել Ռուսաստանից:

Էդուարդ Սնոուդենը, հիշեցնենք, ամերիկյան ծառայությունների կողմից իրականացվող գաղտնալսումների և անձնական բնույթի գաղտնի տվյալների հավաքման ծրագրերի վերաբերյալ տեղեկություններ էր հրապարակել, ինչի համար հետապնդվում է Միացյալ Նահանգների իշխանությունների կողմից: