ԵՏՄ-ին Հայաստանի միանալու հարցը՝ Ռուսաստանի կառավարության նիստի օրակարգում

Ղազախստան - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Եվրասիական միության հիմնադիր պետությունների ղեկավարները Աստանայում համերգի ժամանակ, 29-ը մայիսի, 2014թ․

Ռուսաստանի կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է առաջարկը երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ստորագրելու Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու համաձայնագիրը: Այդ մասին տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Ռուսաստանի կառավարությունը քննարկելու է նաև Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը վավերացման ներկայացնելու համար երկրի նախագահին փոխանցելու հարցը: