Արտակարգ դրություն Լիբերիայում՝ կապված էբոլայի հետ

Էբոլայի վարակակիրներին համար նախատեսված դաշտային հիվանդանոց Լիբերիայում, հունիս, 2014թ․

Լիբերիայի նախագահ Էլեն Ջոնսոն Սերլիֆը հայտարարել է արտակարգ դրություն՝ կապված էբոլա վիրուսի տարածման հետ։ Նա ասել է, որ երկրում որոշ քաղաքացիական ազատությունների իրագործումը մինչև երեք ամսով դադարեցվում է։

Էբոլա վիրուսը տարածվել է Գվինեայում, Նիգերիայում և Սիերա Լեոնեում։ Մահացու վտանգ ներկայացնող այս վիրուսի զոհ է դարձել ավելի քան 900 մարդ։

Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ էբոլայի ներթափանցման վտանգ երկրում չկա։